Պոջո Բրաչոլինի
Ջանֆրանցեսկո Պոջո Բրաչոլինին իտալ.՝ Gianfrancesco Poggio Bracciolini | |
---|---|
Ծնվել է | 11 փետրվար, 1380 |
Ծննդավայր | Տերանուովա Բրաչոլինի |
Մահացել է | 30 հոկտեմբեր, 1459 |
Մահվան վայր | Ֆլորենցիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Երկեր | Oratio in laudem legum?, Facetiae?, Cyropedia?, De varietate Fortunae?, Historiae Florentini populi? և Historia disceptativa convivialis? |
Մասնագիտություն | պատմաբան, կլասիցիստ, փիլիսոփա, թարգմանիչ և գրող |
Երեխաներ | Iacopo Bracciolini? |
Poggio Bracciolini Վիքիպահեստում |
Ջանֆրանցեսկո Պոջո Բրաչոլինի, Պոջո Ֆլորենտացի (իտալ.՝ Gianfrancesco Poggio Bracciolini, փետրվարի 11, 1380[1][2][3][…], Տերանուովա Բրաչոլինի, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 30, 1459[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]), իտալացի նշանավոր հումանիստ, գրող, հին ձեռագրերի հավաքորդ։ Համարվում է ռոմանական տառատեսակի հեղինակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տոսկանայի Տերանուովա Բրաչոլինի քաղաքում, դեղագործի ընտանիքում։ Ֆլորենցիայի համալսարանում ուսումնասիրել է նոտարական աշխատանք։
Մտերիմ էր հումանիստների խմբակի անդամների հետ, որը գլխավորում էր Կոլյուչո Սալյուտատին։ Վերջինիս առաջարկության համաձայն, 1403 թվականին Պոջոն ծառայության է անցել հռոմեական կուրիայում և մինչև 1453 թվականը ընդմիջումներով ծառայել է այնտեղ։ 1453-1458 թվականներին զբաղեցրել է Ֆլորենցիայի կանցլերի պաշտոնը։
Բրաչոլինին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և Անգլիա, որտեղ վանքերի գրադարաններում փնտրել է Անտիկ դարաշրջանի ոչ այնքան հայտնի կամ մոռացված ձեռագրերը, որոնք պատկանում էին Վեգետիուսին, Մարկոս Մանիլիոսին, Ամմիանուս Մարցելինուսին, Վիտրուվիոսին, Պետրոնիուս Արբիտրին, ինչպես նաև Քվինթիլիանուսի «Հռետորի կրթությունը» աշխատությունը, Ստացիուսի «Սիլվե» ժողովածուն և այլն։ 1417 թվականին նա հայտնաբերել է Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» ամբողջական աշխատությունը, որը կայսրության անկումից հետո կորած էր համարվում։ 1427 թվականին Կոզիմո Մեդիչիի հետ պեղումներ է կատարել Օստիայի հինավուրց ավերակներում։
Գաղափարախոսությամբ Բրաչոլինին մոտ է քաղաքացիական հումանիզմին, նրա աշխարհայացը կրում է հստակ աշխարհիկ բնույթ, իսկ ստեղծագործությունները տարբերվում են նուրբ հեգնանքով, երգիծանքով, արդիականությամբ և էլեգանտ էրոտիզմով։ Բրաչոլինիի ստեղծագործական ժառանգությունը ներառում է բարոյագիտական թեմաներ, նամակներ, «Կեղծավորների դեմ» երկխոսությունը (1447-1448), որը դատապարտվեց վանականության կողմից։ 1438-1452 թվականներին Բրաչոլինին գրել է «Ֆացետիների գիրք»-ը (լատին․՝ facētia, կատակ, երգիծանք[5],), որը Վերածննդի լատինական արձակի նմուշ է։
56 տարեկան հասակում Պոջոն ամուսնացել է 18-ամյա աղջկա հետ, որը նրան պարգևել է 6 զավակ, ի հավելում նրա տասնչորս անօրինական երեխաներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Petrucci A., Bigi E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1971. — Vol. 13.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 BeWeB
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118741292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Дворецкий И. Х. Латинско-русский словарь. — М.:Рус.яз.-Медиа, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Поджио, Джованни Франческо». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոջո Բրաչոլինի» հոդվածին։ |
|